Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ադրբեջանական հենակետից արձակված կրակոցից վիրավորվել է Տավուշի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչը

Ադրբեջանական հենակետից արձակված կրակոցից  վիրավորվել է  Տավուշի  Ներքին Կարմիրաղբյուր գյուղի  բնակիչը
01.06.2012 | 14:02

Հունիսի 1-ին` խաղողի այգում աշխատելիս ադրբեջանական հենակետից արձակված կրակոցից աջ ազդրի միջանցիկ հրազենային վնասվածք է ստացել Տավուշի Ներքին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ` 1960 թ. ծնված Վ. Մելքումյանը:
«Գյուղում վաղուց իրավիճակը խաղաղ է և կրակոցներ այլևս չեն հնչում: Այդ կրակոցը, որի պատճառով վիրավորվել է մեր համագյուղացին այսօր եղել է միակը», -ասել է գյուղապետ Մանվել Կամենդատյանը:
Դեպքի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի համար Բերդի քննչական բաժանմունքում նախապատրաստվում են նյութեր:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 2655

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ